cf. Խոհական.
• տե՛ս Խորհ։
• Bittner WZKM 14 (1900), 162 ասոր. [syriac word] ︎︎ xaxem «իմաստուն» բառից է հանում. Թիրեաքեան, Ատրպատ. էջ 6, 31, ՀԱ 1914, 246 պհլ. խո «լաւ»+ հիյմ, պրս. xīm «բարք» բառերից, իբ-րև «բարեբարոյ», որի հակառակն է duž-xim>դժխեմ։
• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։